Մեկնարկային էջ!     Թարմացնել     Ավելացնել ընտրյալների մեջ     Ուղարկել նամակ  
ԳԼԽԱՎՈՐ ԴՊՐՈՑ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՓՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
Ռուսերեն    Հայերեն
BBK
ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ըստ օգոստոս ամսվա քվեարկության

"Մ.Սեբաստացի" 

 կրթահամալիրը

Համարվում է  լավագույնը  !!!

yerevanstreets.am

Mi-PRODUCTION
BBK
Armenian Business Center
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09/02/2010
Էմմիի և Միհրանի ''Եվրատեսիլի'' երգն ընտրել են Մադոննան և Ռիկի Մարտինը
Էմմիի և Միհրանի

Թերթ.am-ը զրուցել է ''Եվրատեսիլ 2010''-ի հայաստանյան նախընտրական փուլի մասնակիցներ Էմիիի և Միհրանի հետ։ Զույգը մրցույթին սկսել է պատրաստվել դեռ նախորդ տարվա հուլիսից և, ինչպես իրենք են ասում, ինն ամսում ծնվեց ''Հեյը''։

Արտիստները մրցույթի համար չորս երգ էին նախապարտաստել, վերջում որոշեցին, որ հենց ''Հեյ'', երգը պետք է ներկայացնեն նախընտրական փուլին։ Բոլոր չորս երգերն էլ մասնակիցներն ուղղարկել են Ռիկի Մարտինին և Մադոննային։ Երկու աշխարհահռչակ աստղերն էլ խորհուրդ են տվել հենց այդ երգը ներկայացնել մրցույթին։

''Հեյի'' բառերի հեղինակը Միհրանն է, երաժշտությունը գրել է Վաչե Տեր–Եղիպշյանը։ Փետրվարի 14-ի եզրափակիչ փուլի համար երգի բեմադրության հեղինակը նույնպես Միհրանն է։ Շոու ծրագիրն ու պարային համարը ներկայացնելու համար Երևան են ժամանել Միհրանի ընկերները, որոնք նրա հետ միասին պարել են Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Ռիկի Մերտինի, Բրիթնի Սփիրսի և այլ համաշխարհային աստղերի հետ։ Զույգն իր երգը նվիրում է Մայքլ Ջեքսոնի հիշատակին։

''Մենք շատ էինք սիրում Ջեքսոնին և մեր երգը հենց նրան ենք նվիրում։ Այն դինամիկ է, լավը, պարզ և երիտասարդական։ Մենք շատ երկար ենք պարտաստվել, ու եթե հեռուստադիտողները հավանեն մեր կատարումը, ապա մենք իսկապես բարձր կպահենք մեր երկրի պատիվը։ Ես ու Միրանը տարբեր հնարավորություններ ենք ունեցել հանդես գալու նման մեծ բեմերից, Միհրանը լեգենդների հետ է պարել, ես էլ ինչպես ոմանք են ասում ''բազմաթիվ Ճ կլասի'' մրցույթների եմ մասնակցել''։

Երգի և բեմադրության այս տարբերակի համար զույգն արդեն ծախսել է ավելի քան 20.000 դոլար։ Մասնակիցները մի քանի ամիս աշխատել են իրենց վոկալի վրա։ Վոկալի մշակման և անթերի ելույթի համար նրանց աջակցում են նաև ԱՄՆ-ում բնակվող ընկերները։ Էմմիի և Միհրանի օգտին քվեարկելու կոչ են անում նաև հանրահայտ աստղեր Շեյն Սփարկսը,Ռոբերտ Հոֆմանը, Կառլոս Գոմեսը, Սոֆիա Բուտելլան։

Մասնակիցներին սատարող տեսագրություն է պատրաստում նաև Ռիկի Մարտինը։ Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին տարբեր կայքերում տեսագրությունների օգնությամբ կոչ են անում քվեարկել ''Հեյ'' երգի օգտին։ Զույգն արդեն պլանավորել է, թե ինչպես է սկսելու փետրվարի 14-ը՝ փորձ, աղոթք և ժամանում մրցույթի սրահ։ Մրցակցությունը թեժ է, բայց ''Հեյի'' թիմն ասում է, որ պատրաստ է ամեն ինչի։ Նրանք նաև գիտեն` ինչ կանեն, եթե չդառնան 2010թ. հայ երգի դեսպանը Եվրոպայում։

''Մենք չենք լսել մյուս 9 երգերը, կարծում եմ դա ավելորդ լարվածություն է առաջացնում, և սա ոչ թե երգիչների, այլ երգի և շոուի մրցույթ է, իսկ այդ ստուգատեսում մենք լավագույնն ենք''։

 

<<back
ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ
Նիկ:    
Ծածկագիր:    
 
 Մոռացել եք ծածկագիրը?
 Գրանցում
ՀՅՈՒՐԱՄԱՏՅԱՆ
04/09/2010
Anahit
16.am mtnoxnerin che, bayc facebook-um shat ...
ՖՈՐՈՒՄ
09.12.2009, 02:43:32 am
Բոլորիս գալիք Նօր Տարին շնորհավոր:<br />Ոնց եք անցկացնելու? ...
ՄՐՑՈՒՅԹՆԵՐ
11/03/2008
Նոր մրցույթ!!!

Լավագույն դպրոցական ...

Բոլոր մրցույթները ...
Smart Systems LLC
Smart Electronics
Armenian Job Portal
Armenian Wedding Portal
Copyright © 2010 16.am || Все права защищены
Разработка сайта Смарт Системс
Էլ. փոստ: info@16.am